Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում կանի![]() 10 մայիսի 2018 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը նախատեսումէ Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում անել: Ներդրումային ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում, տեղեկացնում է «Շանթը»։ Նախատեսվում է Դիլիջանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որը պետք է խթան հանդիսանա բժշկական զբոսաշրջության զարգացման համար։ Ռուբեն Վարդանյանը նաև մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի մոտ 400 աշխատատեղ` 500․000 միջին ամսական աշխատավարձով։ Իսկ մինչ այդ ժամանակավոր աշխատատեղ կբացվեն շինարարական ծրագրերում։ Ռուբեն Վարդանյանը խոստացել է 1070 ժամանակավոր աշխատատեղ` առնվազն 200․000 դրամ աշխատավարձով: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |