Վարչապետ. Պաշտպանության նախարար կնշանակվի Դավիթ Տոնոյանը11 մայիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Այդ մասին լրագրողների հետ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնոյանը, մինչև ԱԻ նախարարի պաշտոնին անցնելը, տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Դեռ օրեր առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նոր կառավարության կազմում ՊՆ-ն ղեկավարելու է Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը մայիսի 9-ին պատասխանելով հարցին, թե ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ Դավիթ Տոնոյանի թեկնածության մասին, ասել էր, որ վերջինիս ծանոթ է ավելի քան 19 տարի: «Նա պաշպանության նախարարությունը լավ գիտի, այստեղ ծառայել է և անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես նախարար Դավիթ Տոնոյանին», - ասել էր Վիգեն Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |