Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել![]() 14 մայիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված լինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի հետ այդ գաղափարի ակունքներում էի կանգնած»,-ասել է Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։ Նա հավելել է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր», — ասել է Հայրապետյանը։ Նա նշել է, որ նախարարությունն առաջարկություններ է ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներից նաև այդ հարցով։ Այդ պատճառով չի բացառվում, որ բուն նախաձեռնության մեջ փոփոխություններ լինեն։ Նրա խոսքով` խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հենց գաղթօջախներում։ Սփյուռքի նոր նախարարը նշանակվել է մայիսի 11-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հրանուշ Հակոբյանին։ Մխիթար Հայրապետյանը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն է, նա 28 տարեկան է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |