ԵՏՄ-Իրան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17-ին

ԵՏՄ-Իրան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17-ին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի, ինչպես նաև Չինաստանի միջև համաձայնագիրը նախատեսվում է կնքել մայիսի 17-ին Աստանայում: Այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Չինաստանի հետ կա պայմանավորվածություն լայնածավալ և ոլորտային գործակցության վերաբերյալ:

ԵՏՄ կողմից համաձայնագիրը ստորագրելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Արարողությանը կմասնակցեն ԵՏՄ երկրների, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները:

Համաձայնագրերի մանրամասները կբացահայտվեն Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում բարձր մակարդակի պանելային բանավեճերի ժամանակ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---