Ցեղասպանության մասին բանաձեւի հարցով քվեարկությունը կարող է կայանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մինչեւ ամառային արձակուրդները 8 ապրիլի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը երբեք չի հանվել օրակարգից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ բանաձեւի շուրջ քվեարկությունը կայանալու է մոտ ապագայում: «Ես կարծում եմ, որ քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի ամառային արձակուրդներից առաջ»,- ասել է Մանոյանը:Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հավանություն է ստացել Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2007 թվականի հոկտեմբերի 10-ին 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ ապագա դեսպանին, ապա, Մանոյանի խոսքերով, Սպիտակ տունը վերջապես ներկայացրել է Մարիյա Յովանովիչի թեկնածությունը սենատական հանձնաժողով: «Բուշի աշխատակազմը, հավանաբար, գտավ, որ Երեւանում ԱՄՆ դեսպանի երկար բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների եւ տարածաշրջանում Վաշինգթոնի դիրքորոշումների վրա»,- նշել է Մանոյանը: Նշենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |