Աշոտյանը ԵԺԿ նախագահին է ներկայացրել իրավիճակը Հայաստանում

Աշոտյանը ԵԺԿ նախագահին է ներկայացրել իրավիճակը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլին տեղեկացրել է հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին։ Այդ մասին Աշոտյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---