Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ![]() 15 մայիսի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Թել Ավիվից Երուսաղեմ: Դա առաջացրել է հրեաների ցնծությունը և նրանց պաղեստինցի հարևանների ցասումն ու բողոքը, իսկ միջազգային հանրությունը մտահագված է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի ճակատագրով: Հանդիսավոր արարողությունն Իսրայելի առաջին դեմքերի և ԱՄՆ մեծ պատվիրակության մասնակցությամբ ընթանում էր Գազայի հատվածում բռնության աննախադեպ աճին զուգահեռ, որտեղ զինվորականների հետ բախումներում ավելի քան 50 պաղեստինցի է մահացել՝ գրեթե նույնքան, որքան վերջին 1,5 ամսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, որը ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք՝ անտեսելով պաղեստինցիների հավակնությունները քաղաքի արևելյան հատվածի մասով և հակառտկ գնալով միջազգային կոնսենսուսին ու ամերիկյան դիվանագիտության ավանդույթներին: Մնացած աշխարհը շարունակում է քաղաքի կարգավիճակն առանցքային համարել պաղեստինա-իսրայելյան հակամարտության հանգուցալուծման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |