Գլխավոր դատախազ. 2017-ին կոռուպցիայի համար 101 պաշտոնյա է քրեական հետապնդման ենթարկվել![]() 15 մայիսի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին միայն կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 1663 դեպք է արձանագրվել, որը 92-ով գերազանցում է 2016-ին արձագարված դեպքերը: Այդ մասին խորհրդարանում ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով 2017-ի գործունեության մասին հաղորդումը։ 2017-ին կոռուպցիայի համար 101 պաշտոնյա է քրեական հետապնդման ենթարկվել, կաշառք ստանալու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ. 2016-ին այդ թիվը եղել է 26, հայտնում է Aysor.am-ը։ 2017-ին քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ։ Գլխավոր դատախազի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնություն և դրանց արձանագրման աճը ցույց է տալիս, որ «կոռուպցիայի նկատմամբ կա անհանդուրժողական մոտեցում»։ Ըստ գլխավոր դատախազի՝ փոխվել է քրեական հետապնդման ենթարկված անձանց կազմը։ Նրա ներկայացրած տվյալներով, Հատուկ քննչական ծառայությունում և Ազգային անվտանգության քննչական վարչությունում 2017-ին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ։ Այդ անձանց շարքում 45-ը ոստիկանության աշխատակիցներ են եղել, այդ թվում՝ 4-ը բաժնի պետեր՝ անձնագրային վարչության պետ, քրեական հետախուզության բաժանմունքի պետ և այլն։ Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնյաներ են եղել նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ), Պետեկամուտների կոմիտեի 10 պաշտոնյաներ, մաքսային ծառայության 1 պետ։ Դատի տրված անձանց թվում են՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, երկու դատավորոներ, դատախազության մեկ դատախազ, Քննչական կոմիտեի երեք քննիչներ և այլն։ «Այս ոլորտում ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Կարող եմ ասել, որ բարելավել է նաև ինչպես օպերատիվ հետախուզական աշխատանքների քննության որակը, նաև մեծացել էհնարային վերահսկողության մակարդակը, առանց որի մենք չենք կարող ցանկալի արդյունքների հասնել», - հայտարարել է Դավթյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում արդյուքններըն ավելի շոշափելի կլինեն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |