Արման Մելիքյանը որեւէ ահավոր բան չի տեսնում Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մեջ 8 ապրիլի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների անցկացման մեջ ահավոր ոչինչ չկա: Սակայն դա չպետք է ինքնանպատակ լինի»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: «Արտահերթ ընտրությունների անցկացմանը պետք է մասնակցեն հանրապետության բոլոր քաղաքական ուժերը եւ այդ որոշումը պետք է հիմնված լինի այդ ուժերի կոնսենսունսի վրա»,- նկատել է Արման Մելիքյանը: Նա Հայաստանում ձեւավորված քաղաքական կոալիցիան եւ կառավարությունը որպես անցումային է որակել, որի գլխավոր նպատակը կլինի փոխհամաձայնության մթնոլորտի ստեղծումը:Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ չեն լինի: «Արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը թյուրիմացություն է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |