Վարչապետ. Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին

Վարչապետ. Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ազգային ժողովում մեծամասնությունը կողմ կքվեարկի կառավարության ներկայացրած ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք», հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է նաև, որ, իր կարծիքով, որևէ մեկը «չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---