Լենինգրադի շրջափակումը վերապրած 81-ամյա հայուհուն արտաքսել են Բաքվի օդանավակայանից![]() 15 մայիսի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել մուտք գործել երկիր 81-ամյա Օլգա Բարսեղյանին Սանկտ Պետերբուրգից: Հիմք է ծառայել նրա հայկական ազգանունը: 81-ամյա կինը Լենինգրադի շրջափակման մասնակից է, ծնվել է այդ քաղաքում: Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ուսումնասիրելով Բարսեղյանի արտասահմանյան անձնագիրը, մի կողմ է տարել ուղևորուհուն և արտաքսման մասին ակտ կազմել: Որպես հիմք նշված են «այլ պատճառները»: Բաքու ժամանելուց 11 ժամ անց Օլգա Կառլոսի Բարսեղյանին նստեցրել են Բաքու-Մոսկվա չվերթը կատարող ինքնաթիռը և արտաքսել, հայտնում է fontanka.ru-ն: 2018-ի մարտինԷստոնիայի հայազգի քաղաքացի Կարինե Օգանեսյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ օդանավակայանում պահելուց հետո ուղարկել են Էստոնիա: Կարինե Օգանեսյանը Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդականն է և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահը: Նա Բաքու էր մեկնել մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |