ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին![]() 16 մայիսի 2018 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |