Հայաստանի խորհրդարանը ղարաբաղյան կարգավորման հարցով հայտարարությամբ է հանդես գալու

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով տվյալ հայտարարությունն ընդունվելու է խորհրդարանի լիազորությունների շրջանակներում: Խոսնակը բոլոր պատգամավորներին եւ խորհրդարանական խմբավորումներին կոչ է արել քննարկել այդ փաստաթուղթը եւ ներկայացնել առաջարկություններ:



Նշենք, որ ԱԺ հաջորդ նիստը կայանալու է ապրիլի 10-ին, քանի որ վաղը` ապրիլի 9-ին, կայանալու է խորհրդարանի հանդիսավոր նիստը, որի ընթացքում կանցնի Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:
 Ուշագրավ
---