Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն իր էությամբ անառարկայական եւ անհեռանկարային է 8 ապրիլի 2008 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Ի հակադրումն ժամանակակից միջազգային իրավունքի նորմերի` Բաքուն չի ընդունում, որ ԼՂՀ-ն առաջնային միջազգային սուբյեկտ է: Ներկայումս ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, թե իր կողմից զիջումը կսահմանափակվի միայն այն բանով, որ ինքը կհամաձայնի շարունակելու Հայաստանի հետ խորհրդատվությունները Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»,- հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է ԼՂՀ-ի հետ անմիջական երկխոսության հնարավորությունը: «Ադրբեջանն իր հրապարակային քաղաքականությամբ ոչ միայն տապալում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը, այլեւ չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսություն իրականացնելու Եվրոպայի Միության հանձնարարականներին (ԵԽԽՎ 2005 թ. հունվարի 25-ի հմ. 1416 բանաձեւ), թեեւ ԼՂՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է ԱդրՀ-ի հետ բանակցություններին: Վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը` ուղղված Մինսկի խմբի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի լիազորազերծմանը, ՄԱԿ-ին Ղարաբաղյան կարգավորման` այդ կազմակերպության կանոնադրությանը իրավաբանորեն հակասող բանաձեւի պարտադրման փորձը ղարաբաղյան հարցում Բաքվի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման վկայությունն են:Այլ կերպ ասած` Ադրբեջանի «զիջումը» հավասարազոր չէ ոչ միայն հայկական կողմի զիջումներին, այլեւ Մինսկի խմբի կողմից առաջարկվող զիջմանը: Բաքվի դիրքորոշումն իր էությամբ անառարկայական եւ անհեռանկարային է: Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ինքը լիովին հավատարիմ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, չեն համապատասխանում իրականությանը: Բաքվի այդ ակնհայտորեն ռեւանշիստական դիրքորոշման անփոփոխության պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ փոխզիջման հնարավորությունները այս փուլում շատ նվազ են»,- ասել է Հայկ Քոթանջյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |