Թուրքական խորհրդարան է ներկայացվել 301-րդ հոդվածի նոր խմբագրությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արադարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) խորհրդարանում ուղղումներ է ներկայացրել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին, ըստ որի, «թուրքերի ազգային արժանապատվությանն անպատված» անձինք դատապարտվում են մինչեւ 3 տարվա ազատազրկման: Նոր տարբերակում «թուրքերի ազգային արժանապատվության անպատվում» արտահայտությունը փոխարինված է «թուրք ժողովրդի անպատվում», իսկ մաքսիմալ պատիժը նվազեցված է մինչեւ 2 տարի, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկումը պայմանական ազատարզկումով փոխարինել:



Հիմնական ուղղումը կայանում է նաեւ նրանում, որ տվյալ հոդվածով քրեական գործի հարուցման համար անհրաժեշտ կլինի երկրի նախագահի թույլտվությունը: Ապացույցները հավաքելիս դատախազությունը պետք է առաջնորդվի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի համապատասխան որոշումներով: Մեղադրանքը պետք է հիմնվի մեղադրվողի ընդհանուր ելույթի վրա եւ ոչ թե դրա առանձին բառերի եւ արտահայտությունների, գրում է թուրթական Zaman-ը:



Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածով դատապարտվել են նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 301-րդ հոդվածի վերացումը հանդիսանում է ԵՄ-ի կողմից Թուրքիային ուղղված հիմնական պահանջը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---