Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Երեւանում, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում` ՀՀ խորհրդարանի հանդիսավոր նիստի ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը: Հայաստանի նոր նախագահը երդվեց երկրի Սահմանադրության եւ VII դարի Աստվածաշնչի վրա: «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:



Ըստ ՀՀ Սահմանադրության, պաշտոնի ստանձնումը տեղի է ունենում նախագահական ընտրությունների 50-րդ օրը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում: Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակեց Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքելով ձայների 52,8 տոկոսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---