Ռոդ Այլենդը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել![]() 19 մայիսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։ Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիային, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |