Բորիս Գրիզլով. Սերժ Սարգսյանը երաշխավորել է, որ Հայաստանի զարգացման վեկտորը կպահպանվի 9 ապրիլի 2008 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Իր ելույթում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել անցած տարիներին` այն շրջանին, երբ իշխանության ղեկին եղել է Ռոբերտ Քոչարյանը, եւ երաշխավորեց, որ Հայաստանի զարգացման վեկտորը կպահպանվի: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:Գրիզլովը մեծ նշանակություն է տվել, որ Ս. Սարգսյանի ելույթում լսեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջվա պես լինելու են Հայաստանի առաջնությունների շարքում: «Ես Սերժ Սարգսյանի հետ ծանոթացել եմ, երբ մենք դեռ գլխավորում էին մեր երկրների իրավապահ կառույցները: Ինձ համար հաճելի է, որ ներկա եմ այս արարողությանը` որպես Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ես դեռ նրա հետ ողջագուրվելու եւ անձամբ շնորհավորելու հնարավորություն կունենամ»,- ընդգծել է Բորիս Գրիզլովը, հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |