ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել ՀՀ-ին $140 մլն դրամաշնորհի հատկացման հարցը![]() 23 մայիսի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում $140 մլն դրամաշնորհի հատկացման հարցը: Գումարն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) ոլորտների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանին հասցեագրված նամակում Պոմպեոն իր ոգեշնչումն է արտահայտել ապրիլ-մայիսին Հայաստանում խաղաղ և անարյուն իշխանափոխության վերաբերյալ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ ՀՀ վարչապետ դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը: «Հուսով ենք, որ այս տարի ՀՀ կառավարությունն առաջընթացի կհասնի «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին համապատասխանելու գործում, որպեսզի կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարողանա քննարկել ՀՀ հետ պայմանագիր կնքելու հարցը տարեկան ընտրության ժամանակ»,-ասվում է Պոմպեոյի նամակում: Մայիսի 9-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացնելով «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում Հայաստանին 140 մլն դոլոր հատկացնելու գործընթացը: Կորպորացիան նմանատիպ ծրագիր է իրականացրել է Վրաստանում՝ 75 մլն դոլար տրամադրելով դպրոցների ենթակառուցվածքների զարգացման համար, 30 մլն դոլար՝ STEAM-ին և ևս 15 մլն ամառային դպրոցական ծրագրերին: Ենթադրվում է, որ Հայաստանին գումարը կհատկացվի 5 տարվա ընթացքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |