Ունայ Էմերին՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ![]() 23 մայիսի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի մարզիչ Ունայ Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը: Նախկինում 46-ամյա մարզչի ղեկավարած «Վալենսիա» ակումբը երեք անգամ անընդմեջ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 2012 թվականի մայիսից մինչև նույն թվականի նոյեմբերը նա գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»։ 2013-2016 թվականներին դարձել է «Սևիլյա» ակումբի գլխավոր մարզիչը: 2016 թվականի ամառվանից գլխավորել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»: «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսն ասել է, որ Էմերին հաջողակ մարզչի կարիերա է կառուցել, զարգացրել է Եվրոպայի ֆուտբոլային տաղանդների կարողությունները: ««Արսենալի» ոճը լիովին համապատասխանում է նրան: Նա աշխատասեր է և համբերատար մոտեցում ունի», - նշել է ակումբի գործադիր տնօրենը: Ավելի վաղ, Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հեռացել էր լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Նա ակումբը ղեկավարել է 1996-2018 թվականները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |