«Ռոսօբորոնէքսպորտը» Թուրքիա կառաքի 80 հակատանկային հրթիռային համալիրներ10 ապրիլի 2008 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Ռոսօբորոնէքսպորտը» հաղթել է մրցույթում, որով Թուրքիայի զինված ուժերին պետք է առաքվեն 80 միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ` (ՀՏՀՀ) եւ 800 հրթիռներ դրանց համար: Թե հատկապես ինչպիսի ՀՏՀՀ-ներ կառաքի Ռուսաստանը, հայտնի չէ: Ավելի վաղ թուրքական կողմը պահանջել էր, որպեսզի հրթիռների հեռահարությունը լինի ոչ պակաս քան 4000 մետր: Թուրքիայի կողմից գնվող համալիրները բաղկացած կլինեն տրանսպորտային-թողարկող կոնտեյներից, եռոտանուց եւ կառավարման համակարգից: Մրցույթի պայմանների համաձայն, ՀՏՀՀ-ի առաջին խմբաքանակը պետք է պատվիրատուին փոխանցվի մինչեւ ընթացիկ տարվա ավարտը: Պայմանագրի կատարման վերջնական ժամկետը 2009 թվականի ավարտն է, հաղորդում է Լենտա.ռու-ն: ՀՏՀՀ-ի ներմուծման համար մրցույթը հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարությունը 2007թ. հունվարին: Նրա արժեքը գնահատվում է 80 մլն դոլար: Մրցույթին մասնակցել են նաեւ ընկերություններ ԱՄՆ-ից եւ Իսրայելից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |