Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման դեպքում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է հանդես գալ որպես ներդնող եւ ինժեներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցել, ընդ որում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է հանդես գալ եւ որպես ներդնող, եւ որպես ինժեներ: Այդ մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապոպորտը, հաղորդում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը: Նրա խոսքերով, ընկերությունում մտադիր են զբաղվել ոչ միայն գործող ՀԱԷԿ-ի կառավարմամբ, այլեւ առաջարկում են կառուցել նոր ԱԷԿ-ը:



Անդրեյ Ռապոպորտը հավելել է, որ ԱԷԿ-ի կառավարման ժամկետների երկարացման մասին բանակցություններ հայկական կողմի հետ դեռ չեն տարվում, սակայն կարող են սկսվել մոտ ամիսներին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---