Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայում24 մայիսի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրի հայ համայնքը հայկական թանգարան է բացել, որն առաջինն է ոչ միայն երկրում, այլ նաև Ասիայի տարածքում, գրում է The Straits Times-ը: Սինգապուրի հայ համայնքը բավականին հին պատմություն ունի: Այդ երկրի հայտնի հայերից էր Քաջիկ Մոսեսը, որը 1845-ին հիմնել է The Straits Times-ը, Սարգիս եղբայրները, որոնք 1887-ին հիմնել են Raffles հյուրանոցը, գիտնական Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան), որը 1800-ականների վերջում բուծել է Vanda teres և Vanda hookeriana խոլորձների տեսակները: Vanda hookeriana-ն ստացել է Վանդա միսս Ջոակիմ անվանումը և դարձել է Սինգապուրի խորհրդանիշ ծաղիկը: Սինգապուրի սակավաթիվ հայ համայնքը 1,2 մլն դոլար է ծախսել հայկական թանգարանի բացման համար, որը նպաստում է Սինգապուրի կյանքում համայնքի գործունեության մասին իրազեկվածության բարձրացմանը, որը Սինգապուրի ամենահին համայնքներից է: Հայկական թանգարանը պաշտոնապես բացվել է մայիսի 24-ին: Բացմանը մասնակցել են Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին և եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը ՀԱԵ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմից: Համայնքը նաև կշարունակի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Ըստ եկեղեցու հոգաբարձու Պիեռ Հեննեսի, հայերը ցանկանում են պատմել Սինգապուրի բնակիչներին, թե ով են իրենք: Հեննեսը նշել է, որ Սինգապուրում միաժամանակ երբեք 100 հայից ավելի չի ապրել, սակայն, դա չի խանգարել նրանց ծանրակշիռ ավանդ ունենալ երկրի զարգացման մեջ: Սինգապուրի հայկական եկեղեցին ամենահինն է Հարավարևելյան Ասիայում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |