Թուրքիան նախազգուշացնում է, որ Կնեսետում Հայոց ցեղասպանության քննարկումը կվնասի Անկարա- Թել-Ավիվ հարաբերությունների՞ն

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան դեմ է Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, քանի որ գտնում է, որ «դա կվնասի թուրք-իսրայելյան ռազմավարական հարաբերություններին»: Ինչպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերջանը, այդ հարցը «շատ նրբին է թուրք հասարակության համար, եւ մենք չէինք ցանկանա, որպեսզի այց հարցը քննարկվեր իսրայելյան խորհրդարանում»:



Իսրայելյան քաղաքական իստեբլիշմենտի դիրքորոշումը բավարարում է Անկարային, ասել է Մերջանը: «Մենք հանդիպել ենք եւ Իսրայելի նախագահին, եւ Կնեսետի խոսնակին, եւ վարչապետին, եւ ԱԳՆ ղեկավարին: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ մեր պատվիրակությունը ըմբռնումով է մոտեցել պաշտոնական Իսրայելի դիրքորոշմանը այդ հարցով: Մենք շնորհակալ ենք Իսրայելի ղեկավարությանը այդ խնդրի նկատմամաբ մոտեցման համար»,- հավելել է թուրք խորհրդարանականը:



«Իսկ մեր իսրայելցի բարեկամներին մենք խնդրել ենք բացատրել որոշ իսրայելցի քաղաքական գործիրներին, որ չարժէ «գրել» պատմությունը` ի վնաս Իսրայելի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերությանը»,- հայտնել է պրոֆեսոր Մերջանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կնեսետը առաջին անգամ սկզբունքային որոշում է ընդունել այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է իսրայելյան խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկությունը ներկայացվել է Խաիմ Աուրոնի (ՄԵՐԵՑ) կողմից: Պատգամավոր Զաեւ Էլկինը («Կադիմա») առաջարկեց տվյալ թեման քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Պատգամավոր Յոսեֆ Շագալը (ՆԴԻ) առաջարկեց, որպեսզի տվյալ հարցը քննարկվի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---