ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է նոր զադակ հաղորդել սառեցված հակամարտությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ն կենտրոնացնի իր ուշադրությունը այն խնդիրների վրա, որտեղ նա կկարողանա իրական փոփոխություններ անել, այդ թվում տարածաշրջանային սառեցված հակամարտությունների կարգավորման վրա»,- հայտարարել է Ֆինլանդիայի նորանշանակ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբբը` ելույթ ունենալով կազմակերպության մշտական խորհրդի նիստին:



Ինչպես ասվում է ԵԱՀԿ կայքէջում տեղակայված տեղեկատվության մեջ, Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ կազմակերպությունը պետք է ուշադիր հետեւի իրադրության զարգացմանը այսպես կոչված սառեցված հակամարտությունների կապակցությամբ: «Իմ նպատակն է նոր ազդակ տալ այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղված ջանքերին»,- նկատել է ԵԱՀԿ գործող նախագահը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ֆիննական նախագահության բոլոր այդ ջանքերը, որոնք ուղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, կառուցաղական արձագանք կստանան հակամարտությունների բոլոր կողմերից:



«Ես շարունակում եմ աջակցել այսօր անցկացվող բանակցություններին, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների աշխատանքին»,- ընդգծել է Ալեքսանդր Ստուբբը, ընդ որում, նա անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում վերջին միջադեպերի առումով եւ կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---