Հայաստանը նշում է 1-ին հանրապետության 100-ամյակը

Հայաստանը նշում է 1-ին հանրապետության 100-ամյակը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։

1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:

Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան եւ Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---