Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ![]() 29 մայիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Դոնդուան հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում: Ըստ Դոնդուայի, 2018-ի մայիսի 29-ին, «ՌԴ կողմից մանիպուլյացիայի արդյունքում, սիրիական ռեժիմն ապօրինի որոշում է կայացրել և, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիայի) անկախությունը», հայտնում է «Գրուզիա օնլայնը»: 2008-ին օգոստոսին Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ, վերջինիս կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո: Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |