Հունիսին Երևանում կանցկացվի Fashion Forum Yerevan 2018-ը

Հունիսին Երևանում կանցկացվի Fashion Forum Yerevan 2018-ը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-4-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի Fashion Forum Yerevan 2018-ը՝ նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման առաքելությամբ:

Համաժողովը կազմակերպում է «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի հետ համատեղ:

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ 18։30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությամբ:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Fashion Forum Yerevan 2018-ին աջակցում է Եվրոպական միությունը. «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում:

Fashion Forum Yerevan 2018-ը եզակի հնարավորություն կստեղծի հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, ինֆլուենսերների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը: Սա առաջին քայլն է դեպի միջազգային նորաձևության հարթակ, որտեղ գիտելիքը և կապերը հաջողության բանալի են:

Ֆորումին կմասնակցեն և իրենց փորձով կկիսվեն նորաձևության ոլորտի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր), Մաքսիմ Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր,ոճաբան), Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettos-ի հիմնադիր), Ծովինար Սոֆի-Բաբայանը (լյուքս-բիզնես խորհրդատու, Fashion Tech Start-up), Վահան Խաչատրյանը (Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի հիմնադիր, դիզայներ)։

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբը» հիմնվել է 2018-ի փետրվարին, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) շրջանակում: Ակումբի նպատակն է միավորել անհատ դիզայներների և առաջին անգամ Հայաստանում ստեղծել միասնական հարթակ՝ նորաձևության և դիզայնի արդյունաբերության համար՝ ավելի շատ գիտելիք և բիզնես հմտություններ ներկայացնելով Հայաստանի նորաձևության և դիզայնի ոլորտում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածիԶարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված էՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---