Բեռլինում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բեռլինում հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Բեռլինի հայ համայնքում: Միջոցառմանը մասնակցելու են Բունդեսթագի փոխխոսնակ Սյուզան Կաստները, «Topography of Terror Foundation» պատմության կենտրոնի տնօրեն, ռաբունի, պրոֆեսոր Անդրեաս Նաչաման, ինչպես նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը:



Անցյալ տարի Բեռլինի հայ համայնքը նաեւ կազմակերպել է նմանատիպ միջոցառում, որին մասնակցել են ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչներ, մասնավորապես` Բուդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերտ Լամմերտը եւ Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժան Ֆիլիպ Ռեեմտսման: Հրավիրվածների թվում են եղել նաեւ դեսպանները, գլխավոր քարտուղարները եւ գերմանական Բունդեսթագի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---