6 նոր մարզպետի անուն է հայտնի31 մայիսի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված են վեց մարզի մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագծերը: Դրանց համաձայն, իրենց պաշտոններից կազատվեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Առաջարկվում է Արարատի մարզում մարզպետ նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին։ Արագածոտնի մարզպետի պաշտոնում կվերանշանակվի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։ Ավելի վաղ, գործող կառավարությունը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր մարզպետներն ազատվելու են պաշտոններից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |