Տոնոյան. Նախիջևանի ադրբեջանական տարածքում տեղափոխումներ են, ՀՀ միջամտության կարիք չկա![]() 1 հունիսի 2018 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը Նախիջևանում, ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: «Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում որոշակի տեղափոխումներ է իրականացնում, դա Նախիջևանում ադրբեջանական տարածքներն են, Հայաստանի կողմից միջամտության կարիք չկա, ՀՀ ՊՆ-ն ոչ մի խնդիր չի տեսնում»,-ասել է նախարարը: Անդրադառնալով Նախիջևանի սահման իր այցին՝ Տոնոյանն ասել է, որ ուղղակի պետք է ծանոթանար իրավիճակին ու տեղանքին: «Այս պահին մտահոգիչ խնդիրնեն չկան: Թե Արցախի ՊԲ կողմից, թե Հայաստանում իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է»,-ասել է ՊՆ ղեկավարը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀ սահմանի նախիջևանյան հատվածում մարտական հերթապահությունը և կատարվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, իսկ համացանցում նշված հատվածներում կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նա հավելել էր, որ ՀՀ Զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն է իրականացնում և աշխատանք է կատարում ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |