Գաբրիել Սարգսյանը ոսկի է նվաճել UAE Ramadan Blitz 2018 կայծակնային շախմատի մրցաշարում![]() 1 հունիսի 2018 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շախմատի հավաքականի անդամ, Գրոսմայստերական դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոսկի է նվաճել UAE Ramadan Blitz 2018 կայծակնային շախմատի մրցաշարում: Մայիսի 31-ին ԱՄԷ-ում անցկացվել է շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցել է տարբեր երկրների 136 շախմատիստ: Մրցաշարի մասնակից 5 գրոսմայստերների թվում էր նաև Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարն անցկացվել է կայծակնային շախմատի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացվել է 3 րոպե խաղաժամանակ՝ամեն քայլին 2 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից: Գաբրիել Սարգսյանը 9 խաղափուլերից 8-ում հաղթանակներ է տոնել, կրել ընդամենը 1 պարտություն և ԱՄԷ ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհի հետ վաստակել 8 միավոր: Մրցաշարի չեմպիոնին որոշելու համար հաշվարկվել են լրացուցիչ ցուցանիշները: Քանի որ 6-րդ խաղափուլում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր Սալեմ Սալեհին, ոսկին բաժին հասավ Սարգսյանին: Սա Գաբրիել Սարգսյանի արդեն 2-րդ անընդմեջ ոսկե մեդալն է: Մայիսի 25-ին Շարժայում անցկացված շախմատի միջազգային 23-րդ կայծակնային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել, հայտնում է Գրոսմայստերական դպրոցի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |