Ապրիլի 22-ին ԱՊՀ երկրները կանցկացնեն ՀՀՊ համակարգի հրամանատարա-շտաբային մարզում14 ապրիլի 2008 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարի օգնական, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, ապրիլի 22-ին ԱՊՀ 8 երկրներ կանցկացնեն ՀՀՊ համակարգի հրամանատարա-շտաբային մարզում: Մարզմանը կմասնակցեն շուրջ 110 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: «Հրամանատարա-շտաբային մարզման ընթացքում կմշակվեն ԱՊՀ երկրների օդային սահմանների ամրապնդման շուրջ 20 հարցեր: Մարզմանը կմասնակցեն համագործակցության ութ պետություններ` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը»,-նշել է Ա.Դրոբիշեւսկին: Գլխավոր հրամանատարի օգնականը հավելել է, որ վարժանքը կանցնի ԱՊՀ մասնակից երկրների ՀՀՊ միավորված համակարգերի համատեղ միջոցառումների պլանի համաձայն: Մարզումները կղեկավարի ՌԴ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը Մոսկվայի մերձակայքում գտնվող կենտրոնական հրամանատարական կետից, հաղորդում է Կենտրոնասիական լրատվական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |