Մանկական սահարան՝ փոքրիկներին. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» տոնում է Հունիսի 1-ը 1 հունիսի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ այն ավելի տոնական դարձնելով «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության փոքրիկների համար: Ընկերության մասնակցությունն այս հատուկ օրվա կապակցությամբ կազմակերպվող զանազան միջոցառումներին վերջին 20 տարվա ընթացքում արդեն ավանդական է դարձել: Փոքրիկներին նվիրված օրը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար առանձնահատուկ դարձնելու համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» «Դոբրի» բնական հյութեր է բաժանել hունիսի 1-ին «Օրրանում» կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը: Ընկերությունը նաև հատուկ անակնկալ էր պատրաստել «Օրրան» ընտանիքի հատկապես ամենափոքր անդամների համար՝ գունավոր մանկական սահարանի տեսքով:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» ղեկավար անձնակազմը ևս աջակցել է «Օրրանի» երեխաներին: «Համայնքային կյանքին մասնակցությունը միշտ մեր առաջնահերթություններից է եղել: Մասնավորապես, համարյա 2 տասնամյակ շարունակ մենք աջակցել ենք մեր ամենահին գործընկերներից մեկին՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` երեխաների կյանքն ավելի ուրախ դարձնելու համար: Այս բարեգործական կազմակերպության ձեռնարկած՝ կենսական նշանակության գործը շատ մոտ է մեր ընկերության արժեքներին, և մենք միշտ ուրախ ենք ուժերը միավորել՝ երեխաներին աջակցելու և նրանց կյանքն առավել երջանիկ դարձնելու համար»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |