Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ![]() 2 հունիսի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ: Այդ մասին ասվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հղած շնորհավորական ուղերձում: Նեթանյահուն վարչապետին մաղթել է ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում, ինչպես նաև շնորհավորել է նրան և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնել են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի և Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |