Բաքվում «սխալ» են համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի գծով ՄԱԿ-ի բանաձեւի հարցում14 ապրիլի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ մենք գնահատում ենք դա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը «սխալ» է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի գծով ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատգամավորները 39 «կողմ», 7-ը` «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեցին «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւին: Բանաձեւի օգտին քվեարկեցին Աֆղանստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բրունեյը, Կամբոջան, Կոլումբիան, Կոմորյան կղզիները, Ջիբուտին, Գամբիան, Վրաստանն, Ինդոնեզիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբիան, Մալայզիան, Մալդիվները, Մոլդովան, Մարոկկոն, Մուանմարը, Նիգերը, Նիգերիան, Օմանը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Սերբիան, Սյերա-Լեոնեն, Սոմալին, Սուդանը, Թուրքիան, Տուվալուն, Ուգանդան, Ուկրաինան, ՄԱԷ-ն, Ուզբեկստանն ու Յեմենը: Դեմ էին Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ մնաց քվեարկությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |