Երեւանում անկարգությունների կազմակերպիչները փորձում են հեռանալ պատասխանատվությունից եւ ապատեղեկացնել միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ մասնակցության գործով կասկածյալներից ոչ մեկին քաղաքական համոզմունքների համար մեղադրանքներ չի առաջադրվել, նրանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական հանցագործությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրա խոսքերով, քրեական գործերը հարուցվել են ՔՕ հետեւյալ հոդվածներով. թիվ 300 (պետական իշխանության յուրացում), թիվ 225 (մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ թիվ 235 (պօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): «Քննչական մեկուսարաններում գտնվում է 78 անձ: Ընդհանուր առմամբ, մեղադրանքներ է ներկայացվել 113 հոգու, նրանցից ոմանց նկատմամբ խափանման միջոցը փոփոխվել է: Մեզ համար կարեւորը ձերբակալումը չէ, այլ` հանցագործության բացահայտումը: Դա հատկապես վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին, ովքեր, ինչպես եւ իշխանությունները, պատասխանատու են կատարվածի համար: Ես գտնում եմ, որ Երեւանում անկարգությունների կազմակերպիչները իրենց գործողություններով փորձում են հեռանալ պատասխանատվությունից եւ զբաղվում են միջազգային հանրության ապատեղեկատվությամբ` փորձելով քաղաքականացնել իրենց քրեական գործողությունները»,- ասել է Հարությունյանը: Նման քայլերով կազմակերպիչները փորձում են ճնշում գործադրել քննչական մարմնի վրա: «Դա մեզ համար ընդունելի չէ: Մենք պարտավոր ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին օրենքի տեսանկյունից, այլ ոչ թե ինչ-որ ճնշման ներքո»,- նշել է Հարությունյանը: Նա հերքել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանում 150 քաղբանտարկյալ կա: «Ընդդիմության գործողությունները ուղված են երկրի ոչնչացմանը, նրանք վարկաբեկում են Հայաստանին: Տվյալ հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ընդգծել է ՀՀ քննչական խմբի ղեկավարը, հավելելով, որ բոլոր կասկածյալները պաշտպանված են:



Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Նովիե իզվեստիյա» ռուսական թերթին տված հարցազրույցում հայտարարել է 150 քաղբանտարկյալների մասին եւ կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա:
 Ուշագրավ
---