Business Insider. Ով է Գարի Ղազանչյանը՝ Լեդի Գագայի, Ջոնի Դեփի և Բրիտնի Սփիրսի կոշկագործը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Կոշիկի հայազգի մոդելավորող Գարի Ղազանչյանի բրենդը կոշիկ է կարում համաշխարհային աստղերի համար: Այդպես, լոսանջելեսյան Andre #1 բրենդի մշտական հաճախորդներն են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Kiss հայտնի խումբը, դերասան Ջոնի Դեփը, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, երգիչներ Բրիտնի Սփիրսն ու Fergie-ին և արտառոց կոշիկի այլ սիրահարներ: Բրենդը մասնագիտանում է հատուկ պատվերով կոշիկների ստեղծման վրա, հայտնում է Business Insider-ը: «Երբ ինչ-որ բան եք գնում խանութում, ապրանքն այնպես է հաշվարկված, որ շատերին հարմար լինի, բայց երբ հատուկ ձեզ համար են պատրաստում, այն ձեռնոցի պես հարմարավետ է լինում: Թվում է, թե այդպիսի կոշիկը հատուկ ձեզ համար կարված գուլպա լինի»,-ասել է Ղազանչյանը: Պատվերով կոշիկ կարելու համար հայազգի գործարարի խանութում սկզբից ստեղծում են պատվիրատուի ոտքի 3D մոդելը: Հետո ընտրում են կրունկն ու կաշին: Andre #1-ում կարող են նաև ձևափոխել արդեն պատրաստի դիզայներական կոշիկները, որպեսզի դրանք իդեալական նստեն պատվիրատուի ոտքին, կամ կարող են վերանորոգել հին կոշիկները: Ղազանչյանին հաջողվել է նոր շունչ հաղորդել Alexander McQueen-ի կոշիկի լեգենդար Armadillo մոդելին և այնքան հարմարավետ դարձնել այն, որ Լեդի Գագան կարողացել է ոչ միայն քայլել այդ կոշիկներով, այլ նաև ելույթ ունենալ և պարել բեմում: Պատվերով կոշիկի գինը սկսվում է 3500 դոլարից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |