ՀՀ նախագահ. ՌԴ հայերը պետք է կարողանան կիրառել իրենց լեզուն![]() 4 հունիսի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայերը պետք է հնարավորություն ունենան կիրառել իրենց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում: Պատասխանելով ՀՀ-ում ռուսաց լեզվի հատուկ դերի անհրաժեշտության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ փոխարենն արժե խոսել Ռուսաստանում հայոց լեզվի դերի մասին: Ըստ Սարգսյանի, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի խորն ու ընդգրկուն կարող են լինել, ուստի ՀՀ-ում ռուսաց լեզվի դերի փոխարեն կարելի է քննարկել ՌԴ-ում հայոց լեզվի դերը: «Քանի որ Ռուսաստանում մոտ 3 մլն հայ է ապրում, նրանք ևս պետք է հնարավորություն ունենան օգտագործելու իրենց լեզուն, ունենան իրենց դպրոցները և այլն: Ինձ թվում է, սա է ճիշտ մոտեցումը»,-ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը նշել է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է խորացնել, կան որոշ թերություններ: Մասնավորապես Արմեն Սարգսյանին չի գոհացնում այն, թե ինչպես է հայ համայնքը ներկայացված Ռուսաստանում: «Ինձ չի գոհացնում հայ համայնքի մշակութային և կրթական ներկայությունը: Համայնքը շատ մեծ է, հսկայական, սակայն որակյալ ներկայացվածություն չկա»,-ասել է ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը հավելել է, որ կցանկանար նաև, որ Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանում ավելի խորը լիներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |