«Գազպրոմի» բաժնեմասը «Գազպրոմ Արմենիայում» 100%-ի կհասնի

«Գազպրոմի» բաժնեմասը «Գազպրոմ Արմենիայում» 100%-ի կհասնի

PanARMENIAN.Net - «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ 5,248 մլն սովորական բաժնետոմսերի գնումը 26,38 մլրդ դրամով: Այդ մասին հայտնում է «Գազպրոմը»:

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել «Հայռուսգազարդի» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների և գործունեության մասին հայ-ռուսական համաձայնագրում կատարվելիք փոփոխությանը, որի համաձայն, «Գազպրոմի» բաժնեմասը «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում 80%-ից հասցվում է 100%-ի, գրում է Vestifinance.ru-ն:

«Գազպրոմ Արմենիան» ռուսական գազի առաքման և բաշխման մենաշնորհ ունի ՀՀ ներքին շուկայում:

2013-ին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» պայմանագիր են կնքել, որով 2014-2018թթ. Հայաստան կառաքվի մինչև 2,5 մլրդ խմ գազ տարեկան: 2016-ի ապրիլին ստորագրվեց ուղղումը, որի համաձայն մինչև ՀՀ սահմանը գազը հասցնում է «Գազպրոմ Էքսպորտը»:

«Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիայի» միակ բաժնետերն է: ՀՀ Գազատրանսպորտային համակարգում 1682,2 քմ գազամուղ և համապատասխան ճյուղավորում կա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---