Ֆելիքս Ցոլակյան. Կարող է ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն![]() 4 հունիսի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ հնարավոր է ինքն ավելի շուտ լքի ՀՀԿ-ն, քան նրան կհեռացնեն: Այս մասին հայտնում է Factor.am-ը: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ Ցոլակյանին նկատողություն են տվել: Նա հավելել էր նաև, որ կանոնակարգի համաձայն երեք անգամից ավելի խմբակցության որոշումներին դեմ արտահայտվելու դեպքում պատգամավորին կարող են հեռացնել: Ավելի վաղ, մայիսի 1-ին ԱԺ նիստում Ֆելիքս Ցոլակյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորն էր, ով քվեարկել է ՀՀ վարչապետի պաշտոնում միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: ՀՀԿ-ն խորդհրադարանում 58 պատգամավոր ուներ, սակայն նրանցից 3-ը՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանը, լքել են խմբակցությունը։ Խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 53 պատգամավոր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |