Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Ավրորայի» դափնեկիր Թոմ Քաթինային![]() 4 հունիսի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա» թեմային: Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 15.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստը» թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստը» կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող՝ պատերազմից և սովից տառապող Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը: Նամականիշի մարումն իրականացրել են 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |