Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի խուզողներ կմասնակցեն

Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի խուզողներ կմասնակցեն

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոնը:

Արտերկրից հրավիրված են փորձառու ոչխար խուզողներ, որոնք ցուցադրական դասընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և այցելուների համար: Մասնավորապես, խուզողներ կլինեն Մեծ Բրիտանիայից և հարևան Վրաստանից:

Կանցկացվի ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջև), այլ մրցույթներ և խաղեր, ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ցուցահանդես-վաճառքում իրենց արտադրանքն են ներկայացնելու Վայոց Ձորի և Սյունիքի համայնքները և տեղի արտադրողները: Կհնչի ազգային կենդանի երաժշտություն, պար, կանցկացվեն երեխաների համար նախատեսված խաղեր:

Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ:

Մասնակից համայնքների ցուցակը և շոու-ծրագրի մանրամասները կհրապարակվեն հավելյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---