Բատիստուտան, Կալաձեն և Սերժինիոն գալիս են Երևան 5 հունիսի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Երևանում կկայանա համաշխարհային ֆուտբոլային աստղերի հանդիպումը՝ լատինամերիկացի և եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է հանդիպման կազմակերպիչ, «Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստան կժամանեն և հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Խրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, գրում է Panorama.am-ը։ «Հուլիսի 6-8-ը Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի նաև ֆուտբոլային ֆան-գոտի, իսկ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Եվրոպայի աստղերի հանդիպումը»,- նշել է Սողոմոնյանը։ Նա նշել է, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց հնարավոր է, որ ժամանեն նաև Կառլես Պույոլը, Ռոբերտո Կարլոսը, Կական, Տոտտին։ Հանդիպումը կմեկնաբանի Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, որը ներկա էր ասուլիսին։ «Հուլիսի 8-ին աշխարհի առաջնության խաղ չի լինելու Ռուսաստանում, այդ օրը հանգստյան օր է լինելու մասնակիցների համար։ Հենց այդ օրն էլ Հայաստանում կանցկացվի այս հանդիպումը»,- ասել է Նոբել Առուստամյանը։ Ավելի վաղ Արթուր Սողոմոնյանն ասել է. «2015-ին շատ լավ անցավ ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների հանդիպումը: Բուն խաղից բացի եղան այցելություններ պատմամշակութային վայրեր, Ծիծեռնակաբերդ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ: Ֆուտբոլիստներն, որոնք մասնակցել են այն ժամանակ, ուրախ կլինեն մեկ անգամ ևս Հայաստան այցելել, իսկ մյուսներին գրավել են կարծիքներն այդ միջոցառման մասին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |