Մնացականյանն ու Լավրովը կհանդիպեն Մոսկվայում![]() 5 հունիսի 2018 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ: Նախարարները կարծիքներ կփոխանակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքների ամփոփման համատեքստում: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային խնդիրներին, այդ թվում ինտեգրման գործընթացներին ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգմանը ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |