Երկրաշարժ Ադրբեջանում. Զգացվել է նաև ՀՀ-ում

Երկրաշարժ Ադրբեջանում. Զգացվել է նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին ժամը 22:40-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---