Արոնյանն 1-ին տեղն է կիսում Norway Chess մրցաշարում![]() 6 հունիսի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով կիսում է 1-ին տեղը: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 7-րդ տուրի մյուս արդյունքները. Վաշիե-Լագրավ-Անանդ՝ 0:1, Մամեդյարով-Սո, Կարուանա-Նակամուրան՝ ոչ ոքի: 7-րդ տուրից հետո Կարլսենը, Սոն, Անանդը և Արոնյանը կիսում են 1-ին հորիզոնականը 3,5 միավորով, Կարյակինը, Նակամուրան, Կարուանան, Մամեդյարովը՝ 3-ական միավորով կիսում են 5-8-րդ տեղերը: 9-րդ հորիզոնականում Վաշիե-Լագրավն է 2 միավորով: 8-րդ տուրում Արոնյանը կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |