Թուրքիայի քրիստոնյաները նշում են Մալաթիայում երեք բողոքականների սպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրիստոնյաները նշում են Մալաթիայում երեք բողոքականների սպանության տարելիցը: Թուրքիայի ավետարանականների ներկայացուցիչ Դյուզիդ Սեյհանի խոսքերով, քիչ բան է փոխվել փոքր համայնքների կրոնական ազատության պաշտպանության գործում: Նրանցից ոմանք մասնավոր թիկնապահներ են վարձում, մյուսները փակում են դռները ժամերգության ժամանակ: Սեյհանը պնդում է, որ երկխոսությունը բոլոր կրոնական համայնքների հետ, ինչպես նաեւ աթեիստների հետ, պետք է սկսվի նրանից, որ պետությունն իրոք «ավելի մերձենա բոլոր կրոններին»: Անհրաժեշտ է ձեռնարկել տեւական կրթական ջանքեր քաղաքացիների բազմակարծության եւ հավասարության հորդորման համար, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, փոքր համայնքների վրա հարձակումների սպառնալիքը չեզոքացնելու, ինչպես նաեւ պատժելու համար նրանց, ով արդեն հարձակումներ է գործել: Եթե Թուրքիան դա չանի, գտնում է Սեյհանը, «մենք նույնիսկ չենք սկսի շիտակ խոսել երեք սպանությունների պատճառների մասին»:



Բողոքականների հանդեպ մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցում, հրապարակված 2008թ. հունվարին, Թուրքիայի Բողոքական եկեղեցիների դաշինքն 2007թ. անվանում է «սեւ տարի» բողոքական համայնքի համար: Նման զեկույցի պատճառ հանդիսացավ համայնքի խնդիրների վրա ուշադրություն սեւեռելու եւ մարդու իրավունքների պաշտպանության մտահոգ անձանց կոնկրետ տեղեկատվություն տրամադրելու ցանկությունը: Թուրքական ԶԼՄ-ները պատշաճ ուշադրություն չդարձրեցին զեկույցին:



Բողոքական եկեղեցիների դաշինքի նախագահ Զեքայ Թանյարը հայտարարել է, որ բողոքականների մտահոգությունն ու ակնկալիքները չեն տարբերվում նրանցից, որ առկա էին 2006թ., մինչեւ Մալաթիայում կատարված սպանությունները, քանի որ իրավիճակը չի փոխվել: Թանյարը գտնում է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, հակառակ դեպքում «երբեք նպատակին չենք հասնի», գրում է Credo.ru-ն:



Հիշեցնենք, որ 2007թ. ապրիլի 18-ին երեք բողոքականներ (երկու թուրք եւ մեկ գերմանացի) գազանաբար սպանվեցին Մալաթիա քաղաքում ` իրենց գրասենյակում: Բողոքականների հինգ մարդասպանների դատը, որ սկսվել էր անցայլ տարվա վերջում, ձգձգվում է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---