Հոլանդիայում կնշեն Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ասենում` Նիդերլանդներ, տեղի կունենա Մեծ Եղեռնի 93-ամյակի ոգեկոչման արարողություն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Ապրիլի 24-ի հանձնախմբում», արարողության սկզբում տեղի կունենա ծաղկեպսակների զետեղում Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, հոգեհանգստյան արարողություն, այնուհետեւ ոգեկոչման նիստ գերեզմանատան սրահում, որտեղ գեղարվեստական բաժնից բացի ելույթ կունենան Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնյա Միություն խմբակցության անդամ տիկին Է. Վիգմանը, Լեյդենի համալսարանի հայագետ պրոֆ. դր. Յ. Վեյտենբերգը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս պարոն Ա. Մանուկյանը:



«Ապրիլ 24 հանձնախումբը» Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) մաս է կազմում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---