Ռուսական գազի գնի վերաբերյալ նախապես պայմանավորված բանակցություններ են լինելու 8 հունիսի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի: «Պայմանագիրը 2018-ի վերջում պետք է թարմացվի, նոր պայմանների վերաբերյալ քննարկումներ կլինեն նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում, թե՝ ոչ, այս պահին չեմ անդրադառնա դրան: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն ու համապատասխան առաջակներ կլինեն», - նշել է նախարարը: Այն դիտարկմանը, որ եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, արդյոք Հայաստանը պատրաստ է Իրանից գազ գնել, նախարարն ասել է.«Եթե գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»: 2016-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |